ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը մեկնել է Գերմանիա

Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը մեկնել է Գերմանիա
20.03.2017 | 22:38

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա: Քյոլնի առաջնորդարան հասնելուց հետո նա հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ` ասելով, որ պատրիարքի ընտրության համար ձեռնարկված աշխատանքային շրջանն իր կողմից առաջ է տարվելու եկեղեցական ավանդույթների համաձայն: Նա վստահություն է հայտնել, որ այդ շրջանում հնարավոր է լինելու անցնել ներդաշնակության և համերաշխության պայմաններում՝ հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանն օրաթերթին հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար: Պատրիարքի ընտրված տեղապահը մարտի 19-ի առավոտյան Ստամբուլում մասնակցել էր Ֆերիգյուղի Սուրբ Վարդանանց եկեղեցու կիրակնօրյա արարողությանը և քարոզել էր:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ